Ռոման Աբրամովիչը, հնարավոր է, այլևս չի վերահսկում ռուսական «Առաջին ալիքի» բաժնետոմսերի 49%-ը: Բորիս Բերեզովսկու նախկին կարողությունը բաժանվել է սանկտպետերբուրգյան և մոսկովյան ընկերությունների միջև, գրում է Ведомости-ն:
Պետերբուրգյան ընկերությունները ձևակերպված են վարչապետ ՌԴ Վլադիմիր Պուտինի համակուրսեցու, իսկ մոսկովյան ընկերությունները` Աբրամովիչի ընկերուհու ընկերությունների հասցեներով:
Հաշվարկային պալատի նախկին աուդիտորը, որ «Առաջին ալիքի» բաժնետոմսերի գլխավոր փաթեթի սեփականատերերի ինքնությունը գաղտնի տեղեկատվություն է:
««Առաջին ալիքի» բաժնետոմսերի 51%-ը պատկանում է պետությանը: Ի՞նչ տարբերություն` ով է այդ բաժնետոմսերի սեփականատերը: Կարևորն այն է, որ դե-ֆակտո դրանք պետությանն են պատկանում», – նշել է նա: