Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այցելելու է Ադրբեջան: Այս մասին ANS գործակալությանը հայտնել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեպսան Էլչին Ամիրբեկովը: Նրա խոսքով` այս պահին ընթանում են նախապատրաստական աշխատանքներ:
Ըստ Ամերիբեկովի` այցի ժամկետը դեռևս չի հստակեցվել:
Սպասվում է, որ Նիկոլա Սարկոզիի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ընթացքում քննարկվելու են Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև Ֆրանսիայի դերը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բերնար Ֆասիեյի գործունեությունը և այլն: