Home / Հայաստան / Ադրբեջանը չպետք է թույլ տար «հայերի երկրորդ հայրենիք» Ֆրանսիան ընդգրկել ՄԽ-ում

Ադրբեջանը չպետք է թույլ տար «հայերի երկրորդ հայրենիք» Ֆրանսիան ընդգրկել ՄԽ-ում

ԵԱՀԿ Մինսկի խմբից հրաժարվելն այսօր կհանգեցնի հակամարտության սրման, Vesti.az-ին տված հարցազրույցում հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Աղաևը:
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, ժամանակին Ադրբեջանը թուլություն է ցուցաբերել` թույլ տալով Ֆրանսիան ընդգրկել ԵԱՀԿ Մինկի խմբում:

«Մինսկի խմբի բոլոր երկրները այս կամ այն չափով հայամետ դիրքորոշում ունեն: Միացյալ Նահանգները դարեր շարունակ փորձում են լուծել Հայոց ցեղասպանության հարցը հօգուտ Երևանի` չնայած Թուրքիայի հետ բարեկամական հարաբերություններին:

Ֆրանսիան ընդհանրապես Հայաստանին համարում է իր երկրորդ, փոքր հայրենիքը: Դե, իսկ Հայաստանի և Ռուսաստանի կապերի մասին խոսելն ավելորդ է. նրանք պարզապես գործընկերներ չեն, այլ դաշնակիցներ»,- մեկնաբանել է Աղաևը:

«Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հակասություններն ավելի խորն են, և դրանից կարելի է օգտվել, այնպես որ եթե այստեղ ավելորդ մեկը կա, ապա դա Ֆրանսիան է»,- հայտնել է Աղաևը:

«Եթե ՄԽ հեռանա կամ լճանա իր աշխատանքում, Հայաստանը միանշանակ կսկի զենք կիրառել: Նրանց ոչինչ էլ չի մնում, և այստեղ Հայաստանին օգնության կհասնի Ռուսաստանը, կարող եք չկասկածել»,- եզրափակել է ադրբեջանցի քաղաքագետը: