Home / Հայաստան / Թուրքիայի «կարմիր գրքից» հանվելը Հայաստանին ոչինչ չի տա. թուրքագետ

Թուրքիայի «կարմիր գրքից» հանվելը Հայաստանին ոչինչ չի տա. թուրքագետ

Այն, որ Թուրքիան Հայաստանին հանել է «մեծ վտանգ ներկայացնող» երկրների ցուցակից, մեր երկրին ոչինչ չի տա: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա խոսքով` Հայաստանի` այդ ցուցակում գտնվելը զուտ քարոզչական նպատակներ էր հետապնդում, և ցուցակից դուրս մնալը ոչինչ չի փոխի:

«Դրանով իրականացվում էր հակահայկական քարոզչությունը: Ոնց կա, էդպես էլ կմնա», – համոզված է Սաֆրաստյանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը հաստատել է Ազգային անվտանգության փաստաթղթում տեղի ունեցած փոփոխությունների փաստը, ըստ որի` Հայաստանը հանվել է Թուրքիայի համար «մեծ վտանգ ներկայացնող» երկրների ցուցակից: