Մատենադարանի մոտ մեկնարկած ըննդիմության հանրահավաքին րոպեներ առաջ ելույթ ունեցավ Մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը:
Նա հայտարարել է, որ, օգտվելով այն առիթից, որ տարբեր միջազգային կառույցների ներկայացուցիչներ այժմ գտնվում են Հայաստանում, Մարտի 1-ի զոհերի հարազատները նախաձեռնել են իրականցնել մի շարք միջոցառումներ, այդ թվում` ծայրահեղ միջոցառումներ` հացադուլ և նստացույց:
«Այսօր ՀՀ վարչական դատարան է ներկայացվել հայցադիմում, որը պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել 2008 թվականի մարտի 1-ին Պաշտպանության նախարարության ոստիկանության գործողությունները, ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքի խախտման, ինչպես նաև ապօրինաբար արտակարգ դրություն հայտարարելու փաստը», – ասել է Ալլա Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` իրենք ակնկալիք չունեն այն դատական համակարգից, «որը ծառայում է այս իշխանությանը, բայց այս ճանապարհով հասնելու ենք միջազգային դատարան: