Նոյեմբերի 24-ին Հրաչյա Ղափլանյանի անվան Երևանի պետական դրամատիկական թատրոնի բեմում տեղի կունենա թատերական պրեմիերա` «Արհեստական արբանյակը»: Երկու գործողությամբ ռոմանտիկ կատակերգության հեղինակն է Դօրիանը: Ներկայացումը բեմադրվում է նախորդ տարի ներկայացված «Կապտուկներ հոգուն» թատերական դրամայի ռեժիսոր Ֆրունզե Գևորգյանի կողմից։ Այս մասին հաղորդում է «Արհեստական արբանյակը» թատերական նախագծի մամուլի քարտուղար Խաչատուր Պետրոսյանը:
Իրադարձությունների կենտրոնում երևանաբնակ Լիլիթն ու Գլենդելից հայրենիք վերադարձած Արսենն են, որոնցից յուրաքանչյուրը նոր բնակարան է ձեռք բերել: Սակայն հաջորդ իսկ առավոտյան երիտասարդներն հայտնաբերում են, որ բնակվում են միևնույն հարկի տակ: Այդտեղից էլ սկսվում է տարօրինակ իրադրություններով ուղեկցվող պատմությունը, որն անսպասելի հանգուցալուծում է գտնում: