Առավոտյան Շառլ Ազնավուրի հրապարակից բերման ենթարկված ՀԱԿ-ի ակտիվիստներին տեղափոխել են Երևանի ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին:
Այս մասին Epress.am-ին հաղորդել է երիտասարդների փաստաբան Գիվի Հովհաննիսյանը: Նա փոխանցել է, որ դեռ պարզ չէ` ում կձերբակալեն, ինչ գործ կհարուցեն:
Հիշեցնենք, որ ՀԱԿ երիտասարդները գտնվում էին Կենտրոնի ոստիկանության բաժնում: Ավելի վաղ Epress.am-ի զրույցում նրանց փաստաբանները կարծիք էին հայտնել, որ երիտասարդներին բաց կթողնեն: