Home / Հայաստան / Ինչպե՞ս լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը` շարունակելով բարեկամությունը Երևանի և Բաքվի հետ

Ինչպե՞ս լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը` շարունակելով բարեկամությունը Երևանի և Բաքվի հետ

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ ղեկավարների հանդիպումը Մոսկվայում, որը նվիրված էր դեկտեմբերի 1-2-ը Աստանայում կայանալիք ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպմանը, որտեղ, ըստ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի, կողմերը կարող են Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ ընդհանուր համաձայնության հասնել, դա Ռուսաստանի կողմից իրականացված հստակ քաղաքական ակցիա էր:

Այս մասին 1news.az-ի հետ հարցազրույցում հայտարարել է աշխարհագրական գիտություների դոկտոր, Մոսկվայի Պետական համալսարանի տնտեսագիտության և սոցիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, քաղաքական աշխարհագրության մասնագետ Վյաչեսլավ Բաբուրինը:

Համաձայն փորձագետի` Ռուսաստանը գտնվում է բավական դժվար դրության մեջ, քանի որ բարեկամական հարաբերություններ ունի և’ Հայաստանի, և’ Ադրբեջանի հետ:

«Հասկանալի է, որ նման հակամարտությունների լուծման դեպքում բոլոր կողմերը բավարարված չեն կարող լինել: Բայց Մոսկվան այժմ գլուխ է կոտրում, թե ինչպես անել, որ չափազանց մեծ անբավարարվածություն չլինի»,- նշել է նա:

Փորձագետը, մեկնաբանելով Երևանի այն հայտարարությունը, թե հնարավոր է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչում Հայաստանի կողմից, հայտարարել է, որ դա սովորական քաղաքական քայլ է, այնպիսի կարևոր իրադարձությունից առաջ, ինչպիսին է ԵԱՀԿ-ի համագումարը:

«Այսինքն` հայերն այն տեսակետից են հանդես գալիս, որ «ինչքան կոպիտ դիրքերից խոսես, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ փոխզիջման գիծը քեզ ավելի մոտ կլինի:: Սա հասարակ քայլ է բանակցությունների ընթացքում ավելի բարեհաջող պայմաններ ստեղծելու համար»,- ներկայացրել է ռուսաստանցի փորձագետը: