Home / Армения / Արտահերթ ընտրությունների դեպքում Լևոն Տեր-Պետրոսյանը կառաջադրի իր թեկնածությունը

Արտահերթ ընտրությունների դեպքում Լևոն Տեր-Պետրոսյանը կառաջադրի իր թեկնածությունը

Եթե արտահերթ ընտրություններ լինեն, Լևոն Տեր-Պետրոսյանը առաջադրվելու է որպես Հայ Ազգային Կոնգրեսի նախագահի թեկնածու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:

Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի արած հայտարարությանը, թե ինքը չի առաջադրվի, եթե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ չդնի իր թեկնածությունը, Զուրաբյանն ասել է.

«Այդ քաղաքական իրավիճակում կոնկրետ մի դրվագի մասին է խոսքը գնացել. դա այն դեպքի մասին էր, երբ եթե Սերժ Սարգսյանը հրաժարական տա, և Ռոբերտ Քոչարյանն էլ չառաջադրվի, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ չի դնի իր թեկնածությունը:

Հիմա շատ բան է փոխվել, բայց մի բանում վստահ կարող եք լինել` Տեր-Պետրոսյանը մնում է Հայ Ազգային Կոնգրեսի անվիճելի առաջնորդը, և եթե նախագահական ընտրություններ լինեն, ես վստահ եմ, որ Տեր-Պետրոսյանը լինելու է Հայ Ազգային Կոնգրեսի թեկնածուն»,- ասել է ՀԱԿ համակարգողը: