Օրաթերթը տեղեկացնում է, որ Սոցինտեռնի խորհուրդը երեկ բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին
Բանաձևում, մասնավորապես, ասված է, թե շարունակելու են ներդրում ունենալ հետևյալ հարցերում. «ա) Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի պաշտոնականացումը և տարածաշրջանի համար բոլորի կողմից ընդունելի վերջնական կարգավիճակ. բ) Երկու կողմից տեղահանված անձանց իրավունքների հաստատում. գ) Կոչ անելով հարգել 1994թ.-ի զինադադարի պայմանագիրը և հետ կանգնել բոլոր տեսակի զինադադարի խախտումներից, ներառյալ` դիպուկահարների կրակից»: