ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը երկար զրուցել են վերջերս Ռուսաստանում լրագրողների վրա իրականացված հարձակումների մասին:
Ռուսաստանի հարցով ԱՄՆ նախագահի գլխավոր խորհրդական Մայքլ Մաքֆոլը հաղորդել է, որ երկու նախագահների միջև զրույցը տեղի է ունեցել նախորդ շաբաթ Ճապոնիայում` Խաղաղօվկիանոսյան տնտեսական համաժողովի շրջանակներում:
Մաքլոֆը հանդես է եկել Կոնգրեսում և փաստագրական ֆիլմ է ներկայացրել Սերգեյ Մագնիտսկու մասին, ով մեկ տարի առաջ մահացել էր Մոսկվայում: Մագնիտսկին Hermitage Capital հիմնադրամի փաստաբանն էր: Փաստաբաններն ու իրավապաշտպանները վստահեցնում են, որ Մագնիտսկուն անհրաժեշտ բժշկական օգնություն չի ցուցաբերվել, ինչի հետևանքով էլ վերջինս մահացել է:
Սերգեյ Մագնիտսկին փորձել էր բացահայտել Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից իրականացվող կոռուպցիայի դեպքերը, ինչից հետո նրան ձերբակալել էին` հարկերից խուսափելու մեղադրանքով: