Home / Հայաստան / Ալիևը շնորհակալ է Մեդվեդևից Ղարաբաղի հարցում ակտիվության համար

Ալիևը շնորհակալ է Մեդվեդևից Ղարաբաղի հարցում ակտիվության համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին Ղարաբաղի շուրջ բանակցություններում ակտիվ մասնակցություն ունենալու համար, գրում է РИА Новости-ն:

«Մեր հանդիպումները պարբերական բնույթ են կրում, և մենք հնարավորություն ունենք մանրամասն քննարկել մեր հարաբերությունները: Կցանկանայի մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել Ձեզ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացում ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար: Ձեր մասնակցությունը կարևոր և դրական դեր ունի»,- Ռուսատանի նախագահի հետ հանդիմպան ժամանակ ասել է Ալիևը:

Մեդվեդևի խոսքով` խնդրի կարգավորման գործում դեռևս հարցեր կան, որոնք հետագայում պետք է խաղաղ համաձայնության հիմք դառնան: «Եթե կողմերը մոտակա ամիսներին լավ աշխատեն, ապա մինչ դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովը հնարավոր կլինի ղարաբաղյան սկզբունքների հիման վրա համաձայնեցված տարբերակ գտնել»,- ասել է ՌԴ նախագահը: