Մինչև դեկտեմբերի 1-ը Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը վայր կդնի իր լիազորությունները: Այս պաշտոնը նա զբաղեցնում էր վերջին 7 տարիների ընթացքում և այժմ նրան փոխարինելու է ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը:
Նման որոշում կայացվել է 2010 թականաի նոյեմբերի սկզբին և հաստատվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից:
Դեռևս հայտնի չէ, թե Ջեյմս Ապաթուրայը երբ պաշտոնական այցով կժամանի Հարավային Կովկաս: