Մոսկվայի արևմտյան հատվածում կատարված ծեծկռտուքի արդյունքում վիրավորվել է երկու մարդ: Ծեծկռտուքը տեղի է ունեցել McDonald’s-ի անվտանգության աշխատակիցների և կովկասցու արտաքինով տղամարդկանց միջև:
«Երկու կողմերի միջև ծագած վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. որի արդյունքում կովկասցիներից մեկը մի քանի կրակոց է իրականացրել հրացանից»,- «Ինտերֆաքսին» հաղորդել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը:
Նրա խոսքով` անվտանգության երկու աշխատակիցներ վնասվածք են ստացել: Հարձակվողներն անհետացել են «Լադա-Պրիորա» սպիտակ մեքենայով: Ներկայումս հետախուզություն է իրականացվում: Իսկ տուժածներին բժշկական օգնություն է ցուցաբերվել: