Home / Armenia / Եվրախորհրդարանը կոչ է անում Թուրքիային բացել սահմանը Հայաստանի հետ

Եվրախորհրդարանը կոչ է անում Թուրքիային բացել սահմանը Հայաստանի հետ

Եվրոպական Խորհրդարանը կրկին կպահանջի Թուրքիայից  նոր սահմանադրություն ընդունել, որը շատ ավելի արդյունավետ կպաշտպանի մարդու անօտարելի իրավունքներն ու ազատությունները: Այս հարցը կքննարկվի այս շաբաթ Եվրոպայի խորհրդարանի Արտաքին գործերի կոմիտեի նիստի ժամանակ, գրում է Today’s Zaman-ը:

Եվրոպական Խորհրդարանում Թուրքիայի հարցով զեկուցող Ռիա Օմեն-Ռույթենն իր կողմից մշակված բանաձևի նախագծում ողջունում է սեպտմեբերի 12-ին անցկացված հանրաքվեի ժամանակ ընդունած սահմանադրական բարեփոխումները, սակայն ընդգծում է, որ «կարիք կա համապարփակ սահմանադրական բարեփոխումներ իրականացնել` ուղղված ժողովրդավարության հաստատմանը, մարդու առաջնային, անօտարելի իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը»:

Թուրքիայի վերաբերյալ բանաձևի նախագիծը առաջին անգամ կքննարկվի Արտաքին գործերի կոմիտեի կողմից հինգշաբթի: Նույն Կոմիտեի կողմից երկրորդ ընթերցումը տեղի կունենա փետրվարին, և փաստաթուղթը կներկայացվի Եվրոպական Խորհրդարանին մարտին, որտեղ կքննարկվի ու քվեարկության կդրվի դրա ընդունման հարցը:
 
Նշենք, որ բանաձևի նախագծի 32-րդ կետում Եվրոպական խորհրդարանը կոչ է անում Թուրքիային վավերացնել Հայաստանի հետ կնքված Արձանագրությունները, բացել սահմանը հարևան երկրի հետ և օգտագործել տարածաշրջանում ունեցած կշիռը վստահություն կերտող մեխանիզմների տարածման համար: Նույն կետում Թուրքիային կոչ են անում աջակցել Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա սառեցված հակամարտության լուծմանը: