Home / Армения / «Ռուսաստանը` ռուսների համար». «Սպարտակի» երկրպագուները պահանջում են պատժել կովկասցուն

«Ռուսաստանը` ռուսների համար». «Սպարտակի» երկրպագուները պահանջում են պատժել կովկասցուն

«Սպարտակ» Ֆուտբոլային ակումբի երկրպագուներն իշխանություններից պահանջում են մանրակրկիրտ և անաչառ հետաքննություն անցկացնել` Եգոր Սվիրիդովի սպանության հետ կապված, ով դեկտեմբերի 6-ի լույս գիշերը մահացել էր կովկասցիների հետ միջադեպի հետևանքով: Երկրպագուները խոստանում են բողոքի ակցիաներ անցկացնել այնքան ժամանակ, մինչև ողբերգության մեղավորները չպատժվեն: Ոստիկանությունն էլ, իր հերթին, աշխատում է թույլ չտալ զանգվածային անկարգություններ երկրպագուների կողմից:

Երկու օր առաջ երկրպագուները հավաքվել էին Գոլովինսկայա միջշրջանային  դատախազության շենքի մոտ, որից հետո կես ժամով փակել էին Լենինգրադյան մայրուղին: Ակցիայի մասնակիցները հանդես էին գալիս `«Ռուսաստանը` ռուսների համար» , «Մոսկվան` մոսկվացիներին» կարգախոսներով: Ոստիկանությանը հաջողվել է արագ կարգավորել իրավիճակը և համոզել բողոքողներին դադարեցնել ակցիան, հայտնում է newsru.com-ը:

Նախօրեին երկրպագուները շարունակել են իրենց դժգոհությունն արտահայտել` ընդհատելով Չեմպիոնների Լիգայի մրցաշարի խմբային փուլի «Ժիլինա»-«Սպարտակ» հանդիպումը: Նրանք տրիբունաներում պաստառներ են բացել` ի պաշտպանություն Սվիրիդովի, պայթուցիկներ են նետել խաղադաշտ և փորձել են խաղադաշտ ներխուժել: Մրցավարը ստիպված է եղել ընդհատել խաղը 20 րոպեով: Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է «Սպարտակի» հաղթանակով` 2:1 հաշվով: