«Деловой Петербург» կայքը նյութ է հրապարակել ծագումով Ինգուշեթիայից մոսկվացի բժիշկ-վնասվածքաբանի մասին, ում բաժանմունք էին ուղարկել ուլտրաաջերի խմբակցության անդամներից մեկին, ով շաբաթ և կիրակի օրերին մասնակցել էր Մոսկվայի «Մանեժնայա» հրապարակում կատարվող անկարգություններին:
Նրա մոտ մի հիվանդ են բերել, ով վիրավորվել է ոստիկանության հետ ընդհարման արդյունքում: Հիվանդության պատմությունը վկայում է, որ նա վնասվածք է ստացել 2010թ. դեկտեմբերի 11-ին:
«Պարզվեց, որ իմ հիվանդը ռետինե մահակների հարվածներ է ստացել երիկամների հատվածում: Մտնում եմ հիվանդասենյակ և ներկայանում եմ հիվանդին, դե արտաքինս էլ համապատասխանում է անունիս ու ազգանունիս: 21-ամյա տղայի աչքերը չռվում են զարմանքից, ես նրան հարցնում եմ, թե արդյոք դեմ չէ կովկասցու մոտ բուժվել: Անմիջապես հետևեցին նման արտահայտություններ, թե «դե ես այնտեղով պատահաբար էի անցնում», «բժիշկ մի կարծեք որ …»:
Բայց երիտասարդը ակնհայտ սքինհեդ է: Դե ես էլ որոշել եմ տղային կովկասային թերապիա անցկացնել: Վաղը նրան հետազոտելու է հայ ուրոլոգը` ով խոսում է տարբերակիչ հայկական շեշտադրումով:»
Չնայած բժշկի խոսքերի դրական տոնին` հրապարակված հոդվածի հեղինակի հասցեին սպառնալիքներ են հնչել ազգայնական համացանցային օգտատերերի կողմից: