Ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն Regnum-ի հետ զրույցում մեկնաբանել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր ռազմական սցենարը:
«Հաշվի առնելով քանակական առավելությունը` ադրբեջանական բանակը, անկասկած, կհարվածի երեք ուղղություններով: Իրանի հետ սահմանի երկայնքով: Երկրորդ ուղղությունը` կհարվածեն ուղիղ գծով. ամենաուժեղ հարվածը լինելու է Աղդամով` դեպի Խոջալու, Ասքերան և Խանքենդի (Ստեփանակերտ): Եվս մեկ հարված կլինի հյուսիսից` Մուրովդաղից (Մարդակերտ) դեպի Քելբաջար: Արդյո՞ք բավարար կլինեն հայկական բանակի ռեսուրսները` երեք ուղղություններով պատերազմելու համար: Իսկ եթե նրանք համարձակվեն հարվածել Բաքվի վրա, ապա Նախիջևանից մինչև Երևան 70 կիլոմետր է, և այնտեղ է գտնվում Նախիջևանի կորպուսը», – ասել է Ալիզադեն:
Նա նաև բացառել է ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Ռուսաստանի կողմից Հայաստանին օգնության տրամադրման հնարավորությունը:
«Մոսկվան պատրավորվածություններ ունի Երևանի առջև վերջինիս պաշտպանության հարցում, եթե վերջինիս վրա հարձակում իրականացվի», – ասել է Ալիզադեն` նշելով, որ ռազմական գործողությունները ծավալվելու են «Ադրբեջանի տարածքում», իսկ Ռուսաստանը Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հետ սահման չունի: