Ձյան առատ տեղումներն ու ցուրտ եղանակը կաթվածահար են արել եվրոպական մի շարք երկրների երթևեկությունը, հայտնում են եվրոպական ԶԼՄ-ները:
Եղանակային պայմանների պատճառով փակվել են Լոնդոնի «Հիթրոու», Փարիզի «Ռուասսի», իրնչպես նաև Ֆրանկֆուրտի և Ամստերդամի օդանավակայանները: Ֆրանկֆուրտում 1300 չվերթներից 600-ը չեղյալ են հայտարարվել:
Մեծ Բրիտանիայի որոշ շրջաններում ջերմաստիճանն իջել է մինչև 20 աստիճան, գրանցվում են ձյան առատ տեղումներ: Որոշ դադարից հետո Լոնդոնի «Գեթվիկ», Էդինբուրգի և Սաութհեմփթոնի օդանավակայանները վերականգնել են աշխատանքը սահմանփակ ռեժիմով: Երկրի կենտրոնում չի գործում նաև երկաթուղային համակարգը:
Փարիզի «Ռուասսիում» 3000 ուղևորներ ստիպված են եղել գիշերել օդանավակայանում: Երկրի հյուսիսում նույնպես կաթվածահար է եղել երկաթոյւղային հաղորդակցումը: 5 հազար շենքեր զրկվել են էլեկտրաէներգիայից:
Ըստ օդերևութաբանների կանխատեսումների` նման եղանակը կպահպանվի Եվրոպայում մինչև շաբաթվա վերջ: