Home / Армения / Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստվում են պատերազմի. հարցազրույց

Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստվում են պատերազմի. հարցազրույց

Ղարաբաղի հակամարտությունում բանակցային գործընթացի բացակայությունը վկայում է այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստվում են պատերազմի: Այս մասին 1news.az-ին տված հարցազրույցում ասել է Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի նախագահ Գեորգի Վանյանը:

«Միջազգային հանրության թեթև ձեռքով և հենց իր հարմարության համար ընդունած «բանակցային» անվանումը ստացած գործընթացն ընթանում է ինքն իր հունով, որը ապահովում է մեր հյուսիսային հարևանի երաշխավորված և հարմար տեղաբաշխումը մեր տարածաշրջանում: Ղարաբաղյան հակամարտություն արդեն չկա: Այն վաղուց վերափոխվել է հայ-ադրբեջանական հակամարտության: 1994 թվականից ի վեր այդ խնդիրը գտնվում է մեծածավալ ռազմական գործողությունների ժամանակավոր դադարեցման կարգավիճակում», – պարզաբանել է Վանյանը:

Պատերազմի վերսկսումը ոչ մի կերպ կապված չէ «կարգավորման» գործընթացի հետ, և ամեն վայրկյան ռիսկն առկա է: «Հայերն ու ադրբեջանցիները նպատակ չունեն զարգացնել այդ իրադարձությունները, մենք խնդիր ունենք կանգնացնելու այն: Որքան հնարավոր է շուտ հնչեցնել «Կանգնեք» արտահայտությունը և վերջ տալ դրան:

Գնահատելով անցնող տարին գործընթացի կարգավորման տեսանկյունից` Վանյանը նշել է. «Այս տարի պատերազմը` մեր և ձեր միջև, մարդկային կյանքեր խլեց, այս տարի մեր երկու ազգերն էլ այդ սարսափելի զոհն են տվել պատերազմին: Այս տարին մենք անցկացրել ենք ավելի մեծ թվով զոհերի սպասումով, շնչել ենք ատելությամբ հագեցած օդը, նման մթնոլորտում մեր երեխաները մեկ տարով մեծացել են»:

Վանյանը վստահություն է հայտնել, որ մեկ այլ ճանապարհ կա, մեկ այլ ընտրություն: «Ես իմ ընտրությունը գործի եմ վերածում, և նման հնարավորություն եմ տալիս բոլոր ցանկացողներին: Հենց այս գործողությունների համար ինքնակոչ ռազմա-հայրենասիրական տրիբունալը մահվան վճիռ կայացրեց իմ հանդեպ, և այդ վճիռն իրականացնողը մեր ինքնակոչ վերնախավն էր: ԶԼՄ-ները, քաղաքացիական հասարակությունը, պետական ինստիտուտները իրենց հնարավորությունները առավելագույնս ծառայեցրեցին այս նպատակին: Բարձր ինտելեկտ ունեցող  էսսեիստները, կոմսոմոլներն ու ֆաշիստները, հեռախոսային ահաբեկիչները, բոլորը սկսեցին մի ուղղությամբ աշխատել: Բոլորի նպատակն էր թույլ չտալ հանդիսատեսին մոտենալ ադրբեջանական ֆիլմերին:

Մոտ ապագայում ես ակնկալում եմ ռազմա-հայրենասիրական տրիբունալի լուծարում, պարտություն, և  այդ գործընթացի իրականացման ժամկետները մոտեցնում եմ, որքան կարող եմ», – ասել է Վանյանը: