Կոալիցիայի շրջանակում ՕԵԿ-ին տրված գյուղատնտեսության նախարարության նոր ղեկավարի անունը, մինչև Սերժ Սարգսյանի հրաման տալը, նույնքան անհայտ է եղել Արթուր Բաղդասարյանին, որքան շարքային քաղաքացիներին, գրում է օրաթերթը:
Մեր տեղեկություններով` Բաղդասարյանը միայն Սարգսյանի հրամանագրի հրապարակումից հետո է իմացել Գերասիմ Ալավերդյանին փոխարինող Սերգո Կարապետյանի անուն-ազգանունը: Նա ընդամենը նշանակումից մի քանի օր առաջ էր ՕԵԿ-ին անդամագրվել: Մեզ հասած լուրերով, Բաղդասարյանը հակված է եղել այլ անձի նշանակել, սակայն թեկնածուն ընտրվել է ոչ թե ՕԵԿ-ում, այլ բոլորովին ուրիշ վայրում: Թերևս շատ խորհրդանշական է, որ հրամանագիրը հրապարակելիս Հ2 հեռուստաալիքը Սերգո Կարապետյանի կենսագրության հետ ցուցադրել է ՕԵԿ անդամ, տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի լուսանկարը, որին Արթուր Բաղդասարյանն առաջարկում էր այդ պաշտոնում: