Home / Հայաստան / Համաշխարհային բանկը կօգնի Հայաստանի մարզերում նախադպրոցական կրթություն ապահովել

Համաշխարհային բանկը կօգնի Հայաստանի մարզերում նախադպրոցական կրթություն ապահովել

2011 թվականին Կրթության և գիտության նախարարությունը մտադիր է Վայոց Ձոր, Սյունիք, Արմավիր և Գեղարքունիկ մարզերում ստեղծել նախադպրոցական կրթությանը համապատասխանող մոդելներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով` այդ մարզերի համայանքներում առ այսօր գոյություն չունեն նախադպրոցական կրթության հնարավորություններ և գեթ մեկ նախակրթական դպրոց:

«Պարտավորվում ենք առնվազն 70 համայնքներում ստեղծել նախակրթարաններ հանրակրթական դպրոցների բազաների վրա և ապահովել այդ համայնքների շուրջ 200 երեխաների նախադպրոցական կրթություն ստանալու իրավունքը: Ծրագիրն իրականացվում է համաշխարհային բանկի հետ համատեղ և իր արդյունավետությունը ցույց է տվել նախորդ երկու տարիների ընթացքում», – ասել է Աշոտյանը: