Reuters գործակալության հաղորդմամբ, Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում հակակառավարական ուժերի և ոստիկանության բախումների արդյունքում արդեն իսկ 870 վիրավորներ կան, ոմանք հրազենային վնասվածքներով:
Այսօր ժամը 18:00-ից Եգիպտոսում պարետային ժամ է հայտարարված, սակայն հազարավոր ցուցարարներ չեն լքում քաղաքի փողոցները: