Home / Հայաստան / Մուբարաքը պատրաստվում է փախչել Իսրայե՞լ

Մուբարաքը պատրաստվում է փախչել Իսրայե՞լ

Իսրայելի իշխանությունները պատրաստվում են ընդունել Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին (նկարում` աջից): Այս մասին տեղեկացնում է Al-Jazeera հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով Իսրայելում Եգիպտոսի դեսպանատան իր աղբյուրներին:

Հեռուստաընկերության տվյալներով՝ Սաուդյան Արաբիան հրաժարվել է ընդունել Մուբարաքին, եթե վերջինիս որոշի լքել երկիրը:

Հիշեցնենք, որ այսօր առավոտվանից Եգիպտոսում նոր թափով են սկսվել հակակառավարական ցույցերը: Վերջին օրերի ընթացքում արդեն զոհվել է մոտ 100 մարդ, կան հազարավոր վիրավորներ: