ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներն առաջարկում են փոփոխել ԱԺ կանոնակարգը, և online ռեժիմով հեռարձակել Ազգային Ժողովի նիստերը` ԱԺ պաշտոնական ինտերնետային կայքում (www.parliament.am): Դրանով, ըստ «Ժառանգության» կամբողջացվեն ԱԺ գործունեության սկզբունքները, որոնք հիմնվում են քաղաքական բազմակարծության, հարցերի ազատ քննարկման, հավաքական լուծման և հրապարակայնության վրա:
«Օրենսդրական նախաձեռնության ընդունումը պայմանավորված է ՀՀ ԱԺ գործունեության թափանցիկության, հաշվետվողականության, ինչպես նաև` հրապարակայնության ապահովմամբ»,- նշված է «Ժառանգության» տարածած հաղորդագրության մեջ:
Ինչպես գրում է «168 ժամ» պարբերականը, «Ժառանգության» այս նախաձեռնությունը, իհարկե, ողջունելի է, սակայն կարող է նաև լուրջ մտահոգության տեղիք տալ: Դժվար չէ պատկերացնել, թե ինչ մասսայականություն կվայելի www.parliament.am կայքը ինտերնետի անչափահաս այցելուների շրջանում, եթե առանց խմբագրման հեռարձակվեն նաև պատգամավորների հայհոյախառն լեզվակռիվները, որոնք տեղի են ունենում ԱԺ նիստերի դահլիճում: