Ամստերդամի «Այաքսում» հանդես եկող Արաս Օզբիլիսը համաձայնել էր խաղալ Հայաստանի ազգային հավաքականում: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
«Ամեն ինչ նորմալ ընթանում է: Ուղղակի երկու օր առաջ ինքը ժամանակ է խնդրել, որպեսզի մտածի: Թուրքիայի հավաքականում խաղալը նա բացառում է (Օզբիլիսը Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչ է – Epress.am): Ուղղակի իրեն առաջարկություն է եղել Հոլանդիայի հավաքականից, բայց բանակցությունները գնում են, ես կարծում եմ, որ և ինքը, և իր հայրը հայրենասեր մարդիկ են, ու նրանց համար ավելի կարևոր է իրեն ազգային հավաքականից խաղալ, քան այլ երկրի հավաքականում: Մենք շտապում էինք, ցանկանում էինք, որպեսզի գա Կիպրոս, մասնակցի Վրաստանի հավաքականի հետ խաղին և հետո նոր խաղա Ռուսաստանի դեմ», -ասել է Ռուբեն Հայրապետյանը: