Home / Հայաստան / Հադրութում զինվորին սպանել են համածառայողները

Հադրութում զինվորին սպանել են համածառայողները

Մինչ քաղաքական դաշտը «ռազբորկաներով է» զբաղված, քաղաքական գործիչներն իրար ուլտիմատումներ են տալիս, մեսիջներ են ուղարկում, բանակից հերթական սպանված զինվորի դին են բերել, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Հադրութում ծառայող վանաձորցի 19-ամյա Գևորգ Կոտինյանի մարմնի վրա հարազատները բազում վնասվածքներ են հայտնաբերել: Նրան դաժանաբար ծեծի են ենթարկել իր 4 զինվոր ընկերները, որոնք ձերբակալված են: Ընթանում է նախաքննություն: