Եգիպտոսի «Մահմեդականների եղբայրություն» շարժման առաջնորդներից մեկը` Էսամ ալ-Էրիանը, հայտարարել է, որ նախագահ Հոսնի Մուբարաքը և նրա շրջապատը մեկ շաբաթ ունեն` իրենց լիազորությունները վայր դնելու համար, հաղորդում է The Guardian-ը:
«Փոխզիջում հնարավոր չէ: Իրենք (Մուբարաքի շրջապատը – խմբ.) այսօր իրենց գործերն են կարգավորում, քանի որ նա էր ռեժիմի խորհրդանիշը, նա էր իրենց վերահսկում: Նրանց ժամանակ է պետք: Մենք տալիս են նրանց այդ հնարավորությունը: Մեկ շաբաթ», – հայտարարել է Էսամ ալ-Էրիանը: Նրա խոսքով` Մուբարաքի հրաժարականի դեպքում «Մահմեդականների եղբայրությունը» չի ձգտելու իշխանության, այլ փորձելու է դառնալ խորհրդարանական կոալիցիայի միր մաս:
Հիշեցնենք, որ փետրվարի 8-ի երեկոյան Եգիպտոսի փոխ-նախագահ Օմար Սուլեյմանը բացառել էր Մուբարաքի հրաժարականի հավանականությունը: