Home / Հայաստան / Հայաստանը և Վրաստանը համատեղ կօգտագործեն սահմանային կետերը

Հայաստանը և Վրաստանը համատեղ կօգտագործեն սահմանային կետերը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև «Բագրատաշեն-Սադախլո», «Այրում-Սադախլո», «Գոգավան-Գուգուտի» և «Բավրա-Նինոծմինդա» ցամաքային կետերի համատեղ օգտագործման համաձայնագրի կնքման առաջարկությանը:

ՀՀ կառավարության կայքի հաղորդմամբ, առաջարկությունը ուղղված է ապրանքների, տրանսպորտային միջոցների և ուղևորների տեղաշարժի պարզեցմանը։

Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով` սա կարևորագույն փաստաթուղթ է, և պետք է արվի հնարավորը, որպեսզի Վրաստանի վարչապետի` առաջիկա երեքշաբթի Հայաստան կատարելիք աշխատանքային այցի ընթացքում այս գործընթացն իրականացվի։