Ֆրանսիայում շուտով եթեր դուրս կգա ֆրանսիական հայտնի «Էլենն ու ընկերները» սերիալի շարունակությունը: Արդեն հայտնի է, որ սերիալում խաղալու են նույն դերասանները` Պատրիկ Պլյուդեբան (Նիկոլյա), Սեբաստիան Ռոշը (Կրիստիան), ինչպես նաև ֆիլմի գլխավոր դերակատար, երգչուհի և դերասանուհի Էլեն Ռոլեն:
Նոր բազմասերիանոց ֆիլմը կոչվելու է «Գաղտնի սեր» (Les Mysteres de l’Amour), հաղորդում է TV Mag-ը: Սերիալը բաղկացած է 26 սերիաներից: