Home / Հայաստան / Հեղափոխական ալիքը հասավ Մարոկկո

Հեղափոխական ալիքը հասավ Մարոկկո

Մարոկկոյի ընդդիմությունը կոչ է անում երկրի բնակչությանը դուրս գալ զանգվածային բողոքի ցույցերի: Ժողովրդին համախմբելու համար օգտագործվում են Facebook և Youtube կայքերը:

Հակակառավարական շարժումներում ակտիվ դեր ունեն տեղի իսլամիստական ուժերը: Ընդդիմությունը մեղադրում է կառավարությանը կոռուպցիայի, ինչպես նաև «ժողովրդի կյանքից կտրված լինելու» մեջ, հաղորդում է Associated Press-ը:

Միևնույն ժամանակ, ընդդիմադիր առաջնորդները կոչ չեն անում դուրս գալ թագավոր Մուհամեդ 6-րդ բեն ալ Հասանի դեմ: «Մենք միապետությանը որպես այդպիսին դեմ չենք: Մենք պարզապես ցանկանում ենք, որ կառավարությունը ժողովրդի, այլ ոչ թե վերնախավի շահերին համապատասխան գործի»,- ասել է ցույցերի կազմակերպիչներից մեկը` Մոնթասեր Դրիսին:

Զանվածային ցույցերը ակնկալվում է անցկացնել փետրվարի 20-ին:

Իշխանությունների արձագանքը դեռևս հայտնի չէ: