Խորհրդային Միության նախկին նախագահ Միխայիլ Գորբաչյովը մեղադրել է Ռուսաստանի գործող կառավարությանը ընտրողների նկատմամբ արհամարհանքի մեջ:
Երկուշաբթի Գորբաչյովը քննադատել է վարչապետ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, համաձայն որի ինքը Դմիտրի Անատոլևիչի հետ կքննարկի և երկուսով կորոշեն, թե ով իր թեկնածությունը կառաջադրի 2012 թվականի նախագահական ընտրություններին:
Ըստ Գորբաչյովի` այս հայտարարությունը ցույց է տալիս իշխանությունների մեծամտությունն ու անհարգալից վերաբերմունքը ընտրողների նկատմամբ:
«Ինչ է, ուրիշներն անգամ իրավո՞ւնք չունեն թեկնածություն առաջադրել»,-հայտարարել է Գորբաչյովը:
ԽՍՀՄ նախկին նախագահը խորհուրդ է տվել նրանց, ովքեր քաղաքական գործընթացների մեջ են կամ ձգտում են իշխանության մի փոքր ավելի համեստ լինել` միաժամանակ խոստովանելով, որ ժամանակին իրեն կործանել է հենց մեծամտությունը: