Home / Հայաստան / Հայաստանում կաթնամթերքն էլ թանկացավ

Հայաստանում կաթնամթերքն էլ թանկացավ

Կաթնամթերքի տեղական արտադրողներից մի քանիսը երեկվանից բարձրացրել են իրենց արտադրած կաթնամթերքի գները, տեղեկացնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Կաթնամթերքի շուկայի հիմնական արտադրողներից «Մարիաննա» ընկերությունը խանութներին է ուղարկել նոր գնացուցակ: Նոր գնացուցակով «Մարիաննա» ընկերության կաթնամթերքի տեսականու առաքման գները բարձրացել են մոտ 10 տոկոսով: Ասենք, կես կիլոգրամանոց թթվասերը մինչև երեկ խանութներին առաքվել է 360 դրամով, նոր գներով այն կառաքվի 400 դրամով: