Home / Հայաստան / Ասիական զարգացման բանկը կաջակցի Հայաստանի տրանսպորտային սեկտորի զարգացմանը

Ասիական զարգացման բանկը կաջակցի Հայաստանի տրանսպորտային սեկտորի զարգացմանը

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի տրանսպորտի և կապի բաժնի տնօրեն Հոնգ Վանգին:

Հոնգ Վանգը նշել է, որ Ասիական զարգացման բանկը պատրաստակամ է աջակցել Հայաստանի տրանսպորտային սեկտորի զարգացմանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման ընթացիկ մանրամասներ: Մասնավորապես, արծարծվել են ծրագրի կառավարման ռազմավարությանն առնչվող մի շարք հարցեր:

Տիգրան Սարգսյանը գոհունակություն է հայտնել ծրագրի նախագծման և իրականացման հարցում ԱԶԲ-ի ցուցաբերած աջակցության համար: