Այսօր մեկնարկել է աշխարհի խոշորագույն տոներից մեկը` Ռիո-դե-Ժանեյրոյի կառնավալը: Sky News-ի փոխանցմամբ` քաղաքի քաղաքապետ Էդուարդ Պիասը փոխանցել է քաղաքի բանալիները կառնավալ թագավորին, ով մարմնավորում է հունական հումորի և ծաղրի աստծուն:
Բրազիլիայի գլխավոր կառնավալ մասնակցելու համար քաղաք են ժամանել ավելի քան 700 հազար զբոսաշրջիկներ:
Բրազիլիական տոնակատարությունն ավանդաբար սկսվում է զատկից 40 օր առաջ և նշանավորվում է Մեծ պասի շրջանի մեկնարկով:
Մեծ պասի ընթացքում հավատացյալները պետք է հրաժարվեն ցանկացած տիպի մարմնական հաճույքներից: Այս դիմակահանդեսն էլ յուրովի ներկայացնում է այդ հաճույքներին հրաժեշտ տալու ակտը:
Կառնավալի գլխավոր իրադարձությունը մարզադաշտում սամբայի դպրոցների շքերթն է: Այս անգամ երկու գիշերվա ընթացքում 14 կոլեկտիվներ հանդես կգան: