«Ժառանգությունն» ակտիվացել է քաղաքական դաշտում, դա շատ լավ է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք է հայտնել Ժողովրդական կուսակցույան նախագահ Տիգրան Կարապետյանը:
««Ժառանգության» գործոնը ես գնահատում եմ ընդհանուր առմամբ դրական, չնայած որ հասկանալի է, որ իրենք ցանկանում են հեղինակություն ձեռք բերել, բայց հեղինակությունը պետք է, ոլորտ առ ոլորտ ձեռք բերել, պետք է մեծ զանգվածներ լինեն, հարցը պետք է լինի ոչ միայն փողոցի առևտրականներին կամ որևէ մի ոլորտի»,- հայտարարել է Կարապետյանը:
Նա նշել է, որ այսօր կոնֆլիկտի մեջ է մտնում ամբողջ հասարակությունը, իսկ կառավարության բոլոր որոշումները հակաժողովրդական են:
Խոսելով մարտի 3-ին Կառավարության շենքի մոտ ոստիկանների և «Ժառանգություն» կուսակցության պատգամավորների բախման մասին` Կարապետյանը հայտարարել է. «Պետք է ոչ թե ոստիկանության հետ բախվել, չնայած դա էլ է պետք, եթե առիթը կա, այլ պետք է իշխանավորի հետ բախվել, բայց դե, ոստիկանը ծառայող է, իրան կանգնացնում են իրա պաշտոնից վախենում ա, ես համարում եմ, որ եթե պետք է բախվել, տո պետք է բախվել, չվախենալ դրանից»: