Արաբկիրի ոստիկանական բաժին բերման ենթարկած ՀԱԿ ակտիվիստ Արտաշես Սարդարյանին քիչ առաջ բաց են թողել: Այս մասին Epress.am-ին հայտնել է Սարդարյանի կինը:
Հիշեցնենք, որ այսօր Փափազյան-Քոչար խաչմերուկում գտնվող իր խանութի մոտից Արտաշես Սարդարյանին նստեցրել էին «Նիվա» մակնիշի սպիտակ ավտոմեքենա և տարել «Արաբկիրի» ոստիկանական բաժին: Նրան բերման ենթարկելու պատճառն առայժմ հայտնի չէ:
Միևնույն ժամանակ, Արաբկիրի ոստիկանության բաժնից մեզ հաղորդել էին, որ Սարդարյանն իրենց մոտ չի բերվել: