Մարտի 16-ին` ժամը 14.00-ին, Մասիս քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենալու Զարուհի Պետրոսյանի սպանության մեջ մեղադրվող Յանիս Սարկիսովի դատավարությունը:
Հեշեցնենք, որ 20-ամյա Զարուհի Պետրոսյանը մահացել է ամուսնու և սկեսրոջ պարբերական դաժան ծեծի հետևանքով: Այժմ նրա անչափահաս երեխան գտնվում է մանկատանը` պետական հոգածության ներքո:
Արդար դատավճռի կայացման համար «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան կոչ է անում բոլոր քաղաքացիներին, ակտիվիստներին և կազմակերպություններին մասնակցել դատավարության ընթացքին:
«Ցուցաբերենք մեր մտահոգությունը նմանատիպ դեպքերի առնչությամբ, նպաստենք կանանց նկատմամբ բռնության դեպքերի նվազեցմանը ու կանխարգելմանը», – ասված է «Ընդդեմ կանանց նկատմամաբ բռնության» կոալիցիայի հայտարարության մեջ: