Բրազիլացի վիրաբույժները բացահայտել են լիբիական առաջնորդ Մուամար Քադաֆիի խարիզմայի գաղտնիքը: Պլաստիկ վիրաբուժության բնագավառի մասնագետներ Լիակիր Ռիբեյրոն և Ֆաբիո Նակաչեն 16 տարի առաջ լիբիական հեղափոխության հրամանատարի դեմքի մաշկի ձգման և մազերի փոխպատվաստման վիրահատություններ են իրականացրել, գրում է kp.ru-ն:
1994 թվականին բրազիլացիները ստիպված են եղել գաղտնի այցելություն կատարել Լիբիա: Ճանապարհորդությունը հնարավոր է եղել իրականացնել նրանից հետո, երբ Ռիբեյրոյին համոզել են Լիբիա գալ, իբր, կոնֆերանսին մասնակցելու նպատակով:
Մայրաքաղաք ժամանելուն պես նրան տեղափոխել են բունկեր և առաջարկել են հետազոտել Քադաֆիին: Պարզվել է, որ լիբիական առաջնորդը չէր ցանկանում, որպեսզի «երիտասարդությունը իրեն ծերուկ համարի» և վախենում էր ճաղատանալուց: Դեմքի մաշկի ամբողջական ձգումից Քադաֆին հրաժարվել է, սակայն համաձայնել է տեղային միջամտություն և մազերի փոխպատվաստում իրականացնել: 3 ամիս անց այդ վիրահատությունն իրականացվել է լիբիական մասնավոր կլինիկաներից մեկում: