Մարտի 14-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի ղեկավարին է փոխանցվել հայկական կողմի պատրաստակամությունը` ԿԽՄԿ աջակցությամբ ադրբեջանական կողմին հանձնել հայկական կողմում գտնվող ադրբեջանցի ռազմագերիներին: Այս մասին ասված է Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ մարտի 5-ին Սոչիում կայացած Սարգսյան-Ալիև-Մեդվեդև հանդիպման ժամանակ կողմերը, քննարկելով 2010թ. հոկտեմբերի 27-ին Աստրախանում ընդունված եռակողմ հայտարարության գործնական կիրառման հարցերը, պայմանավորվել էին ամենակարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակումը: