Home / Հայաստան / Լրագրողը ֆիլմ է նկարահանել Խոդորկովսկուն վերագրվող սպանությունների մասին

Լրագրողը ֆիլմ է նկարահանել Խոդորկովսկուն վերագրվող սպանությունների մասին

Լրագրող Անդրեյ Կարաուլովը ֆիլմ է նկարահանել «ЮКОС» նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկուն վերագրվող սպանությունների մասին, հաղորդում է Life News-ը:

«Խոդորկովսկի. Դիակները» ֆիլմը կհայտնվի համացանցում չորեքշաբթի` մարտի 16-ին: Ֆիլմից մի հատված արդեն կարելի է գտնել ցանցում:

Կարաուլովի ֆիլմը պատմում է, մասնավորապես,  այն շենքի բնակիչների տեղահանման մասին, որը գտնվում էր Խոդորկովսկուն պատկանող «Մենատեպ» բանկի կողքին: Ինչպես պարզաբանել է լրագրողը «Правдa.ru»-ի հետ զրույցում, բանկը պատրաստվում էր սեփանակաշնորհել շենքի մի մասը: Այն բնակիչները, ովքեր հրաժարվել էին տեղափոխվել իրենց բնակարաններից, հետագայում տուժել են: Մասնավորապես, Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Սվետլանա Վրագովան թալանվել էր, մեկ այլ բնակիչ` սպանվել:

Խոսելով ֆիլմի մասին` Կարաուլովը միաժամանակ հիշեցրել է Նեֆտեյուգանսկի քաղաքապետ Վլադիմիր Պետուխովի մահվան մասին, որի սպանությունը նույնպես վերագրվում է Խոդորկովսկուն:

Life News-ի հետ զրույցում Կարաուլովը պատմել է, որ ֆիլմը նկարահանել է սեփական գումարներով և հովանավորների միջոցներով, որոնց անունը չի նշել: