«Հայկական ժամանակ» օրաթերթը նշում է, որ վերջին երկու օրերին ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի մոտ 3-4 ժամանոց խորհրդակցություններ են անցկացրել, որտեղ նա իր ենթակաների հետ քննարկել է, թե ինչ պետք է անեն, որ մարդիկ այսօրվա հանրահավաքին չմասնակցեն:
Մեր տեղեկություններով, ոստիկանները ներքին զրույցներում նշել են, որ օպերատիվ տեղեկություններով, եթե հատուկ միջոցներ չձեռնարկվեն, ապա այսօրվա հանրահավաքը անչափ բազմամարդ կարող է լինել, ինչը ՀՀ իշխանություններին լուրջ մտահոգել է: Ոստիկանները արձանագրել են նաև, որ նախկինի համեմատ մարդիկ սկսել են չվախենալ ոստիկանական ահաբեկումներից: Հանրապետության ոստիկանության բոլոր բաժինների` հատկապես քրեական հետախուզության աշխատակիցներին երեկ հանձնարարվել է բոլոր գործերը թողնել և զբաղվել միայն հանրահավաքին մարդկանց մասնակցությունը խոչընդոտող միջոցառումներով: