Երեկ լուրեր էին շրջում, թե ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանը հեռացել է Հայաստանից, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Մենք երեկ ճշտեցինք, որ Թամամյանն այժմ Երևանում է` նա մի քանի օրով մեկնել է Մոսկվա ու վերադարձել: Մեր տեղեկություններով, նա փորձում է մտնել Սերժ Սարգսյանի մոտ և բացատրություններ տալ իր նկատմամբ առաջ քաշվող մեղադրանքների կապակցությամբ, սակայն վերջինս չի ընդունում: Մեզ հասած լուրերով, Թամամյանը փորձում է այդ գործում ներգրավել այն անձանց, որոնք կարող են իր ասելիքը հասցնել ՀՀ նախագահին, Մոսկվա էլ մեկնել էր այդ նպատակով: Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների, այս օրերին Ռոբերտ Քոչարյանն է լուր ուղարկել, թե ուզում է տեսնել նրան, սակայն Թամամյանը նրան չի այցելել: