ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի և Աքսել Ֆիշերի հետ երեկվա հանդիպման մասին «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանն «Առավոտ» օրաթերթին պատմել է.
«Պրեսկոտն ասաց, թե չի կատարվել Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի որոշումը, իհարկե, այնտեղ նշված չէր, թե հարկավոր է եթեր տալ «Ա1+»-ին, բայց հարկավոր էր անցկացնել թափանցիկ մրցույթ, որը չկայացավ»: ԵԽԽՎ -ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն այս կապակցությամբ մեզ ասաց. «Համազեկուցողները նման գնահատական չեն կարող տալ, քանի որ դա ենթադրում է իրավական գործընթաց ու դուրս է համազեկուցողների գնահատման շրջանակներից: ՄԻԵԴ որոշումների կատարումը դիտարկելու համար ԵԽ-ում գոյություն ունի հատուկ կոմիտե, որը գործում է ԵԽ նախարարների կոմիտեի ենթակայությամբ»: