Ճապոնացի մասնագետներին այդպես էլ չի հաջողվում վթարային «Ֆուկուսիմա-1» ԱԷկ-ում իրավիճակը լիակատար վերահսկողության տակ վերցնել: Չորեքշաբթի նրանք կրկին ստիպված են եղել դադարեցնել ԱԷԿ-ում իրականացվող աշխատանքները ճառագայթման բարձր մակարդակի պատճառով, իսկ առաջին ռեակտորում կտրուկ բարձրացել է ջերմաստիճանը, հաղորդում է Reuters գործակալությունը: Բացի դա, սեյսմոլոգների կանխատեսումների համաձայն, մոտ օրերս Ճապոնիայում կրկին մինչև 7 մագնիտուդ ուգժնությամբ երկրաշարժեր են սպասվում:
Միաժամանակ Տոկիոյի քաղաքային իշխանություններն այսօր նախազգուշացումով են հանդես եկել`հորդորելով ժողովրդին նորածին երեխաներին մայրաքաղաքային ծորակներից ջուր չտալ, քանի որ ջրի մեջ երեխաների համար անթույլատրելի քանակի ռադիոակտիվ յոդի իզոտոպներ են հայտնվել: