Մարտի 27-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով Թեհրանում էր գտնվում աշխատանքային այցով Իրան ժամանած նախագահ Սերժ Սարգսյանին ուղեկցող պատվիրակության կազմում, հանդիպեց Իրանի արտգործնախարար Ալի Ակբար Սալեհին:
Ինչպես այսօր հայտնում է ԱԳՆ հասարակայնության հետ կապի վարչությունը, զրուցակիցները վերահաստատեցին «փոխշահավետության վրա հիմնված երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման եւ ամրապնդման պատրաստակամությունը»:
Էդվարդ Նալբանդյանը, կարեւորելով երկկողմ մակարդակի պարբերական շփումները, իր իրանցի գործընկերոջը հրավիրեց այցելել Հայաստան: