Հոլանդական Գրոնինգեն քաղաքի բնակիչ համարվող 12-ամյա աղջիկը ծննդաբերել է դասարանական էքսկուրսիայի ընթացքում:
Ուշագրավն այս պատմության մեջ ոչ թե երիտասարդ մոր տարիքն է, այլ այն փաստը, որ աղջնակի հղիության մասին չեն իմացել ոչ աղջիկը, ոչ նրա ծնողները:
Էքսկուրսիայի ընթացքում աղջիկը որովայնի շրջանում սուր ցավեր է զգացել: Ուսուցիչը անմիջապես շտապ օգնություն է կանչել:
Գրոնինգենի հիվանդանոցում դպրոցականն առողջ աղջիկ է լույս աշխարհ բերել: Նրան օգնության համար սոցիալական աշխատող են տրամադրել: