Home / Հայաստան / Քադաֆին իր դուստր «Կլաուդիա Շիֆերին» ուղարկել է ապստամբների հետ պայքարի

Քադաֆին իր դուստր «Կլաուդիա Շիֆերին» ուղարկել է ապստամբների հետ պայքարի

Չնայած այն հանգամանքին, որ միջազգային կոալիցիան օդային ռազմական գործողություններ է սկսել Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի ռեժիմի դեմ, վերջինս շարունակում է պայքարել ապստամբների դեմ և հետ գրավել նրանց վերահսկողության տակ անցած քաղաքները: Այս հարցում նա օգտագործում է նաև իր աղջկան: 34-ամյա Աիշա Քադաֆին հայտնվել է Տրիպոլիում ավանդական հագուստով և Ջամահիրիայի դրոշով ռազմաճակատ գնացող զինվորներին աջակցելու համար:

Ի դեպ, Աիշան միշտ չէ, որ ավանդական կանաչ զգեստ կամ ավանդական գլխաշոր է հագնում և քարոզում է համեստ մահմեդական կնոջ կերպարը: Ավելի հաճախ Քադաֆիի միակ դուստրը նախընտրում է մոդայիկ հագուստ և կոսմետիկ միջոցներ: Վառ արտաքինի և հագուստների համար Քադաֆիի շիկահեր դուստրը «Հյուսիսային Աֆրիկայի Կլաուդիա Շիֆեր» մականունն է ստացել:

Նա բազմիցս հայտնվել է ամսագրերի շապիկներին: Լիբիայում հրատարակվել է նրա կենսագրությունը` «Աշխարհի արքայադուստր» վերնագրով: Հունվարին ԶԼՄ-ներում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Աիշան սիրավեպ ունի Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հետ: Սակայն այս տեղեկատվությունը այդպես էլ չհստակեցվեց, գրում է The Daily Telegraph-ը:

Նշենք, որ Լիբիայում սկսված խռովություններից հետո Աիշային զրկեցին ՄԱԿ-ի բարի կամքի դեսպանի կոչումից` Մուամար Քադաֆիի գործողությունները չկանխելու համար: