Երեքշաբթի Չեխիայի ընդդիմությանը չի հաջողվել պաշտոնանկ անել աջակենտրոն կառավարությանը:
Քվեարկության ընթացքում կառավարության հանդեպ իրենց վստահությունն են հայտնել 114 պատգամավորներ, հրաժարականին կողմ են քվեարկել 84-ը, հաղորդում է Svobodanews.ru-ն:
Ընդդիմությունը կառավարության հրաժարականն է պահանջում կոռուպցիայի և որոշ քաղաքական գործիչների նկատմամբ իրականացված ապօրինի հետապնդումների հետ կապված մի շարք սկանդալային միջադեպերից հետո: Սկանդալների մեջ ներքաշված են իշխող կոալիցիայի կուսակցություններից մեկի ներկայացուցիչները:
Չեխիայի վարչապետ Պյոտր Նեչասը հայտարարել է, որ գործադիր մարմինը մտադիր է կյանքի կոչել նախանշված բարեփոխումները ինչպես կենսաթոշակային այնպես էլ առողջապահության համակարգերում: