Ֆրանսիական 8 հյուրանոցներ առաջին անգամ «պալատ» (Palace) կոչվող նոր կատեգորիա են ստացել: Այս կերպ պաշտոնյաները որոշել են հինգ աստղանի հյուրանոցների մեջ առանձնացնել առավել շքեղները, որպեսզի հաճախորդները ավելի հեշտ կողմնորոշվեն:
Պաշտոնյաների կարծիքով` այս կատեգորիան շնորհվելու է իրավամբ շքեղ հյուրանոցներին: Այս կերպ երկրի իշխանությունները նախատեսում են լավացնել հյուրանոցների դասակարգումը, ինչի շնորհիվ արտասահմանցի հարուստ զբոսաշրջիկներին ավելի հեշտ կլինի ընտրել իրենց համապատասխանող հյուրանոցը:
Նախօրեին Atout France-ի պաշտոնյաները Փարիզում հայտարարել են առաջին 8 «պալատ» համարվող հյուրանոցների ցուցակը:
Հյուրանոցներից 4-ը` Bristol-ը, Meurice-ը, Park Hyatt Vendome-ն ու Plaza Athenee-ն տեղակայված են Փարիզում: Եվս 4 հյուրանոց գտնվում են Ֆրանսիայի տարբեր շրջաններում: Դրանք են` Нotel du Palais-ը, Airelles և Cheval Blanc-ը և Grand Hotel Cap Аerrat-ը: